Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեղմացրել է ՀՀ տարածքում անվտանգության նախազգուշացումը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք շրջաններ։
«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, որը սահմանափակումների մեղմացում է վերջին ծանուցման հրապարակումից հետո։

Այդ վայրերն են․

Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք,

Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք,

Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ,

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ»,-ասված է հայտարարության մեջ։

Հաղորդագրությունում ասվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաններին։ Նշվում է, որ հնարավոր է «ճանապարհների որոշ հատվածներում հատել սահմանը՝ առանց նկատելու»։

Մինչ այս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը վերջին զգուշացումը տարածել էր սեպտեմբերի 19-ին, որի պատճառը ադրբեջանական ռազմական ագրեսիան էր։ Դրանում մասնավորապես ասվում էր․

«Տեղական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հաղորդում են Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) մարտերի մասին: Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չեն գրանցվել։ Դեսպանությունը գիտակցում է, որ սա արագ զարգացող իրավիճակ է և շարունակում է ուշադիր հետևել դրան: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին շարունակել հետևել գործող սահմանափակումներին, որոնք բաղկացած են հետևյալ վայրեր ոչ էական ճանապարհորդություններից խուսափելուց.
-Տավուշի մարզ Վարագավանից արևելք՝ H37 ավտոճանապարհին.
-Տավուշի մարզ Նավուրից արևելք՝ H36 ավտոճանապարհին.
-Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք.
-Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
-Դեպի Ջերմուկ ճանապարհորդեք Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով՝ H42 և H43 ճանապարհներով:
-Սյունիքի մարզ, Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է արգելվել»: