Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան
Քաղաքականություն
02.02.2024 | 12:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ալմաթիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը:

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:

ՀՀ Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: