Բիշքեկի միակ ՋԷԿ-ում պատահար է տեղի ունեցել. տուժածներ կան

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Բիշքեկում փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել քաղաքի միակ ՋԷԿ-ում։ Ղրղզստանի մայրաքաղաքի գրեթե ամբողջ հարավային հատվածում դադարեցվել է էլեկտրաէներգիայի և տաք ջրի մատակարարումը։ Միջադեպի հետևանքով տուժել է 2493 բազմաբնակարան շենք, գրում է Meduza-ն։

Էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ ՋԷԿ-ում պայթել է կաթսաներից մեկը։ Ղրղզստանի ԱԻՆ ղեկավար Բոբեկ Աժիկեևը չի բացառել, որ վթարի պատճառ կարող էր լինել դիվերսիան, քանի որ, նրա խոսքով, արտակարգ իրավիճակից առաջ օբյեկտում թակելու ձայներ են լսվել։ Նա, սակայն, չի բացառել նաև տեխնածին պատճառները։

Վթարի հետևանքով ՋԷԿ-ում աշխատող հինգ մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ մարմնի 80 տոկոսի այրվածքներով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վթարի պատճառով Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ընդհատել է աշխատանքային այցը Ալմաթի, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նախագահ Սադիր Ժապարովն իր հերթին անձնական հսկողության տակ է վերցրել Բիշքեկի ՋԷԿ-ում ստեղծված իրավիճակը։

ԱԻՆ ղեկավարի խոսքով՝ վթարի հետևանքներն ամբողջությամբ վերացնելու համար կպահանջվի 5-7 օր։

Էմմա Չոբանյան