ԱՄՆ-ը Հորդանանում ամերիկացի զինվորականների սպանության մեջ մեղադրել է «Իրաքի իսլամական դիմադրությանը»

Լուրեր

27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
Բոլորը

Միացյալ Նահանգները կարծում է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի հետևանքով Հորդանանում երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, իրականացվել է «Իրաքի իսլամական դիմադրության» կողմից:
Այն Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների շարժում է, որը ներառում է «Քաթայբ Հեզբոլլահ» զինյալ խմբավորումը:
Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը և Սպիտակ տունը հասկացրել են, որ ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրաքի իսլամական դիմադրությունը» ծրագրել, ռեսուրսներ է տրամադրել և նպաստել է հարձակմանը։

«Հետախուզական համայնքը եկել է այն եզրակացության, որ «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը պատասխանատու է այս հարձակման համար: Ինչպես գիտեք, կան մի քանի կազմակերպություններ, որոնք գործում են այս անվան տակ»,- VOA-ին ասել է Քիրբին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «կարծում է, որ կարևոր է դրան պատշաճ կերպով արձագանքելը»։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էլ ասել է, որ Հորդանանում տեղի ունեցած հարձակմանը ԱՄՆ պատասխանը «էսկալացիոն չի լինի»։