Իրանը հրաժարվել է չեղարկել վիզային ռեժիմը ռուսների համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանը չի ընդգրկվել այն երկրների ցանկում, որոնց համար Իրանը որոշել է չեղարկել վիզային ռեժիմը։ Փետրվարի 4-ից Իսլամական Հանրապետությունը կհեշտացնի զբոսաշրջիկների մուտքը 28 երկրներից, այդ թվում՝ Բելառուսից, Ղրղզստանից և Ուզբեկստանից, IRNA գործակալությանը հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Ալիռեզա Բիգդելին։
Վիզաները կչեղարկվեն նաև Բահրեյնի, Բրազիլիայի, Բրունեյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վիետնամի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կամբոջայի, Կատարի, Կուբայի, Քուվեյթի, Մավրիկիոսի, Մավրիտանիայի, Մեքսիկայի, ԱՄԷ-ի, Պերուի, Սաուդյան Արաբիայի, Սեյշելյան կղզիների, Սերբիայի, Սինգապուրի, Տանզանիայի, Թունիսի, Խորվաթիայի և Ճապոնիայի համար, գրում է The Moscow Times-ը։
Բիգդելին պարզաբանել է, որ Հնդկաստանի քաղաքացիներին վիզայի կարիք չի լինի միայն օդային ճանապարհով սահմանը հատելու դեպքում։ Միջոցառումները ներդրվում են միակողմանիորեն։ Ռուսաստանի քաղաքացիները զբոսաշրջության նպատակով առանց վիզա Իրան կարող են մուտք գործել միայն 5-ից 50 հոգանոց խմբերով՝ 15 օրից ոչ ավելի ժամկետով։ Անհատ ճանապարհորդները պետք է համապատասխան փաստաթղթեր ձեռք բերեն հյուպատոսության միջոցով:

Վիզան տրվում է 30 օրով և արժե 35 եվրո։ Եթե ​​ՌԴ քաղաքացին այն ստանա ոչ թե հյուպատոսարանում, այլ ժամանելուն պես օդանավակայանում, ապա ստիպված կլինի վճարել 70 եվրո։

Ավելի վաղ Չինաստանը ևս հրաժարվել էր չեղարկել վիզաները ռուսների համար։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի դեկտեմբերին երկրի իշխանությունները հեշտացրել են մուտքը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Մալայզիայի քաղաքացիների համար։ Ռուսները ևս կարող են առանց վիզայի մուտք գործել Չինաստան միայն 5-ից 50 հոգանոց զբոսաշրջային խմբերի կազմում՝ 15 օրից ոչ ավելի ժամկետով։ Նման կանոնները գործում են 2000 թվականից, սակայն համաձայնագիրը կասեցվել է 2020 թվականին՝ համաճարակի պատճառով։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում առանց վիզայի Չինաստան է այցելել 70 հազար ճանապարհորդ։