Բրյուսելում բողոքի ցույցերին հազարից ավելի տրակտոր է բերվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բրյուսելի ոստիկանությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ հաշվարկել է հազար տրակտոր, որոնք ժամանել են  Բելգիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Եվրամիության ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության դեմ լայնածավալ բողոքի ցույցերին։ Բրյուսելում, հիշեցնենք, այսօր ընթանում է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը։

«Պաշտոնական հաշվարկով՝ 1300 տրակտոր գտնվում է Բրյուսելում»,- հաղորդում է Metropolitan Police-ը X ցանցում:

Նախօրեին ֆերմերները խմբով սկսել են ժամանել Բելգիայի մայրաքաղաք, նրանցից շատերը գիշերել են Բրյուսելում: Տրակտորիստները քաղաք են մտել կազմակերպված՝ միանգամից մի քանի ուղղություններով՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Ակցիային մասնակցում են ինչպես բելգիացի ֆերմերները, այնպես էլ նրանց գործընկերները հարևան եվրոպական երկրներից։ Շատերն ակնկալում են մեկ օրից ավելի անցկացնել Բրյուսելում։

Թեև գագաթնաժողովի օրակարգը չի ներառում եվրոպացի ֆերմերների խնդիրների քննարկումը, այլ կենտրոնացած է Ուկրաինային տրամադրվող օգնության վրա, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ասել է, որ կբարձրացնի այդ հարցը:

Նախատեսվում է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը ֆերմերների պատվիրակության հետ։