Թուրքիան դեռ հետաքրքրված է Eurofighter Typhoon կործանիչների գնմամբ՝ չնայած ամերիկյան F-16-ների հարցում առաջընթացին

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Թուրքիան շարունակում է հետաքրքրված լինել 40 Eurofighter Typhoon կործանիչների գնմամբ։ Այս մասին ասել է Թուրքիայի ՊՆ պաշտոնյան, գրում է Al Arabiya-ն ՝ վկայակոչելով Reuters-ին։

Նոյեմբերին Թուրքիան հայտարարել էր, որ երկիրը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հետ կործանիչները գնելու համար, թեև Գերմանիան դեմ էր այդ գաղափարին:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պաշտոնապես ծանուցել էր Կոնգրեսին F-16-երի  վաճառքը շարունակելու մտադրության մասին։

40 Lockheed Martin F-16 ինքնաթիռների և մոտ 80 արդիականացման սարքերի վաճառքի մասով այս որոշումը հետևեց Անկարայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացմանը։

Թուրքիայի ՊՆ պաշտոնյան, ցանկանալով մնալ անանուն, լրատվամիջոցին ասել է, որ Անկարան չի ակնկալում, որ Կոնգրեսը կխոչընդոտի F-16-ի վաճառքը, սակայն դեռ ցանկանում է գնել Eurofighter Typhoon կործանիչները։

«Մենք դեռ շահագրգռված ենք, ակնկալում ենք կոնսորցիումի անդամ Գերմանիայի դրական մոտեցումն այս հարցում»,- նշել է պաշտոնյան։

Eurofighter Typhoon ինքնաթիռները արտադրվում  են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի կոնսորցիումի կողմից՝ ի դեմս Airbus, BAE Systems և Leonardo ընկերությունների։

Էմմա Չոբանյան