Ադրբեջանի իշխանությունները շարունակում են լրագրողների շրջանում «լրտեսների» ու «դավաճանների» որոնումները

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են լրագրողների ու քաղհասարակության դեմ լրտեսական արշավը։ Օրերս իշխանական կայքերը (Qafqazinfo.az, Oxu.az) հրապարակել էին քննադատական ​​նյութերի երկրորդ շարքը՝ հասցեագրված Abzas-Media,  Toplum.TV-ի լրատվամիջոցներին և Բաքվի ժուռնալիստիկայի դպրոցին։

Միևնույն ժամանակ քննադատության են ենթարկվել Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԱՄՆ) և արևմտյան այլ կառույցներ, որոնք իբր փետրվարի 7-ի նախագահական ընտրությունների ժամանակ պատրաստվում են «սադրանքների» և այդ նպատակով ֆինանսավորում են Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը։ Qafqazinfo-ի հոդվածում ասվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ամեն տարի ֆինանսավորում է Օտարերկրյա գործողությունների և հարակից ծրագրերի գլոբալ մեդիա գործակալությանը (USAGM): Այն էլ իր հերթին ֆինանսավորում է OTF (Open Technology Fund) կոչվող կազմակերպությանը, իսկ OTF-ն արդեն դրամաշնորհներ է հատկացնում Ադրբեջանի վերոնշյալ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին։

Իշխանական լրատվամիջոցները նշում են, որ այդ գործունեությունը համակարգում են Toplum TV-ի ղեկավար Խադիջա Իսմայիլովան, AIW (Azerbaijan Internet View) նախագծի ղեկավար Արզու Գեյբուլլաևան և Հանրապետական ​​երրորդ պլատֆորմի խոսնակ Ակիֆ Գուրբանովը։

Ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում  Ակիֆ Գուրբանովը նշել է, որ իր հասցեին արված հայտարարությունները որևէ հիմք չունեն։

«Այս հոդվածներով մեզ ուզում են վախի մեջ պահել։ Նրանք ուզում են վախեցնել ոչ թե ինձ, այլ մեզ հետ շփվողներին։ Նրանք ցանկանում են հնարավորինս բարձր պատնեշ ստեղծել մեր և հասարակության միջև, միաժամանակ վախեցնել շարքային քաղաքացիներին»,- ասել է նա՝ նշելով, որ եթե պաշտոնական մեղադրանքներ կան, թող ներկայացնեն։

«Այս անանուն մեղադրանքները հիմնված չեն որևէ փաստի վրա: Թող ավելի լավ հետաքննեն լրագրողական հետաքննություններում հայտնաբերված բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի փաստերը»,- ընդգծել է Գուրբանովը։

Իր հերթին Toplum TV ինտերնետային ռեսուրսի ղեկավար Խադիջա Իսմայիլովան էլ հայտարարել է, որ  չի զբաղվում անօրինական գործունեությամբ, և որ գրվածը ամբողջովին սուտ է ու կեղծիք։

,«Այս ամենը հորինվածք է, նրանք, ովքեր ներգրավված են այդ կեղծիքների մեջ, պետք է գոնե արժանահավատ ստեր հորինեն»,- ասել է նա՝ նշելով, որ կխորհրդակցեն դատարան դիմելու հարցով։

Էմմա Չոբանյան