Ոստիկանությունից պահանջում ենք բացահայտել՝ ինչ նպատակով են նշյալ անձինք օրեր շարունակ հետապնդել Արշակ Սարգսյանին․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանին հետապնդել են մի խումբ անձինք՝ օգտագործելով նաև առանց պետհամարանիշի ավտոմեքենա:

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ նախորդող 15 օրերի ընթացքում իրեն հետապնդել են մի խումբ անձինք՝ այդ թվում օգտագործելով առանց պետհամարանիշի ավտոմեքենա:
Այդ ավտոմեքենան ոստիկանության կողմից հայտնաբերվել է, դրանում գտնվող անձանց իրավապահները բերման են ենթարկել:

Մենք ոստիկանությունից պահանջում ենք բացահայտել, թե ինչ նպատակով են նշյալ անձինք օրեր շարունակ հետապնդել Արշակ Սարգսյանին և հանդես գալ համապատասխան իրավական գնահատականով, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ առևանգվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։ Նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ ստիպված է եղել լքել հայրենիքը ու քաղաքական ապաստարան գտնել այլ երկրում։