Նարինե Հայրապետյանը բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար․ «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարությունը

Լուրեր

10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից իր հեռանալու մասին: Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար: Ոստիկանությունում իրեն ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ այլապես սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել:

Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանական համակարգի այդ գործելակերպը, ինչը հանգեցրել է Հայրապետյանի՝ Հայաստանից հեռանալուն:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով փորձում է պահել իր իշխանությունը՝ սպասարկելով մեր թշնամիների թելադրած օրակարգը:

Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր շրջանակներին արձագանքել այս միջադեպին:

Մենք կոչ ենք անում նաև մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր շրջանակներին համախմբվել ու հասնել ամբողջական իշխանափոխության, ինչը ՀՀ անվտանգության ու գոյության ապահովման թիվ մեկ երաշխիքն է»:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ առևանգվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։

Նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ին Թոթովենցի փողոցից անհայտ անձինք իրեն ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել են աչքերը, տեղափոխել են անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-ից 65 տարեկան տղամարդու հետ, ում հետ քաղաքական գործունեության հետ պայմանավորված զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպով իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել: Այս մասին Factor.am-ին ասել էր ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Այսօր Նարինե Հայրապետյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ ստիպված է եղել լքել հայրենիքը ու քաղաքական ապաստարան գտնել այլ երկրում, ու որ իր տված 2-րդ ցուցմունքը, իր խոսքով՝ «մանևրելու հնարավորություն էր, որպեսզի կարողանա ողջ դուրս գալ» (թերևս նկատի ունի այն ցուցմունքը, որում, ըստ ՔԿ-ի, պնդել է, որ իրեն չեն առևանգել- խմբ․)։