ՌԴ Տուլայի մարզում Wildberries առցանց առևտի ընկերության պահեստում աշխատակիցներին ծանուցագրերի բաժանման հերթական դեպքն է արձանագրվել։ Meduza-ի փոխանցմամբ՝ ոստիկանները ժամանել են Ալեքսին քաղաքի պահեստ, ստուգել ընկերության աշխատակիցների փաստաթղթերը։ Ոստիկանությունն առաջին հերթին հետաքրքրված է եղել զորակոչի ենթակա ժամկետային զինծառայողներով, ինչպես նաև վերջերս ռուսական անձնագիր ստացած անձանցով։ «Ստուգումից հետո մի քանի միկրոավտոբուսներ շուկայի աշխատակիցներով դուրս են եկել պահեստից»,- …

