Բորելը Ուկրաինային խոստացել է, որ ԵՄ-ն մինչև տարեվերջ ավելի քան 1 մլն միավոր զինամթերք կտրամադրի

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելն այցելով Կիևում է և ուկրաինայի իշխանությունների հետ քննարկում է Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի մատակարարումը։
Անցյալ տարի ԵՄ-ն խոստացել էր Ուկրաինային մատակարարել 1 մլն արկ մինչև 2024 թվականի մարտը, սակայն իրականում այդ խոստումը կկարողանա կատարել կիսով չափ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այժմ Բորելն ասել է, որ մինչև 2024 թվականի վերջ Ուկրաինան ԵՄ-ից պետք է ստանա 1,155 մլն միավոր զինամթերք ։
«Եվրամիության պաշտպանական-արդյունաբերական համալիրը շարունակում է աճել և զարգանալ։ Կարելի է փաստել, որ նրա կարողությունն աճել է 40%-ով»,- Բորելի խոսքերն է մեջբերել BBC-ի ռուսական ծառայությունը։
Կիև իր այցից առաջ Բորելն ասել էր, որ ԵՄ-ն չի կատարում Ուկրաինային հրետանային արկեր մատակարարելու սեփական պլանները, ոչ թե այն պատճառով, որ ԵՄ երկրները բավարար արտադրական հզորություններ չունեն, այլ այն պատճառով, որ նրանք արկեր են արտահանում այլ երկրներ։
Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով Կիևում կայացած մամուլի ասուլիսում, վստահություն է հայտնել, որ Եվրախորհրդարանը մինչև փետրվարի վերջ կհաստատի Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր ծրագիրը։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության սկզբից ի վեր Եվրամիությունը Կիև է ուղարկել մոտ 88 միլիարդ եվրո, այդ թվում՝ 28 միլիարդ եվրո՝ ռազմական կարիքների համար։