Ավելի քան 90 տոկոս ձայն՝ ըստ exit-poll-ի․Ալիևն արդեն շնորհավորանքներ է ստանում

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ըստ exit-poll-ի արդյունքների, նախագահական ընտրություններում հավաքում է ձայների ավելի քան 90 տոկոսը։ Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի exit-poll-ի արդյունքներով Ալիևը հավաքում է ձայների 92,4 տոկոսը, իսկ Oracle Advisory Group կազմակերպության ուսումնասիրության համաձայն Ալիևը ստացել է ձայների 93,9%-ը։

Ադրբեջանի ԿԸՀ-ը ձայների հաշվարկի նախնական տվայլներ չի հրապարակում։ Ըստ հանձնաժողովի՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։ Ընտրատեղամասերը փակվել են ժամը 19։00-ին։ Չնայած ընտրությունների նախնական արդյունքներն անգամ չեն հրապարակվել՝ Ալիևն արդեն շնորհավորանքներ ստանում։ Առաջինը Ալիևին զանգահարել և շնորհավորել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ավելի ուշ Ալիևին է զանգահարել ու շնորհավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իրաքի ուՍերբիայի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը ևս շնորհավորել են Ալիևին։

Հավելենք, որ Ադրբեջանում ընտրությունները ուղեկցվում էին զանգվածային լցոնումներով ու ընտրախախտումներով։

Նշենք, որ Իլհամ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցում էր ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը, «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։ Նրանք, սակայն, իրականում գործող իշխանությունների աջակիցներն են։

Էմմա Չոբանյան