ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հաստատել է բանակի մասին «ֆեյքերի» համար ունեցվածքի բռնագրավման մասին օրենքը

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր կայացած լիագումար նիստում հավանություն է տվել ռուսական բանակի մասին «կեղծիքների» համար գույքի բռնագրավման աղմկահարույց օրինագծին, գրում է The Moscow Times-ը:

Նիստին ներկա բոլոր սենատորները կողմ են քվեարկել նախագծին, որն անցած շաբաթ միաձայն ընդունվել էր Պետդումայի կողմից։ Այժմ այն կուղարկվի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։

Փաստաթուղթը թույլ է տալիս առգրավել փողերը, թանկարժեք իրերը կամ այլ գույքը, որն «օգտագործվում կամ նախատեսված է հանցավոր գործունեություն ֆինանսավորելու համար»՝ «Ռուսաստանի զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելու և «պետական անվտանգության դեմ գործողություններ» իրականացնելու կոչերի համար։

Նախօրեին օրինագիծը սատարել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովը: Դրա նախագահ Անդրեյ Կլիշասն ասել է, որ առաջին ընթերցումից հետո փաստաթղթում փոփոխություններ են կատարվել։

«Բռնագրավման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել հանցավոր գործունեության արդյունքում, կամ գույքը, որը ծառայում է որպես հանցագործություն կատարելու գործիք»,- պարզաբանել է Կլիշասը:

Դաշնային խորհրդի Սահմանադրական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Պոլետաևն ընդգծել է, որ բռնագրավումը հանցագործությունների կատարումը կանխելու և քաղաքացիների վրա «կանխարգելիչ ազդեցության» միջոց է։ Նախատեսվում է առգրավել գույք և թանկարժեք իրեր այն անձանցից, ովքեր մեղավոր են «Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման մեջ», ընդգծել է նա։

Այն փաստը, որ գույքի բռնագրավման մասին օրենքը կազդի «պետության անվտանգության դեմ ուղղված գործողությունների կոչերի վրա» (ՌԴ Քրեական օրենսգրքի 280.4 հոդված), հուշում է, որ դրա օգնությամբ իշխանությունները մտադիր են «լռեցնել» իրենց քննադատներին, The Moscow Times-ին ասել է մարդու իրավունքների հարցերով «ՕՎԴ-ինֆոյի» փաստաբան Մարիա Չաշչիլովան: