Հայաստանում գտնվող Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ «EUMA-ն այսօր պատիվ ունեցավ հյուրընկալելու Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերների գլխավորած պատվիրակությանը Ջերմուկում»,- ասվում է առաքելության X-ում արված գրառման մեջ։ Նշվում է, որ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները և …

