Բաքուն ԵԱՀԿ դիտորդին արտաքսել է երկրից

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին ԵԱՀԿ դիտորդական առաքելության հետ կապված սկանդալ է տեղի ունեցել։ Մասնավորապես, Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր, ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Նիկ Գուգերին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան, գրում է Blick-ը:

Բաքու վայրէջք կատարելուն պես նրան  ​​մուտքի մոտ կանգնեցրել են ոստիկաններն ու վերցրել անձնագիրը։ ԵԱՀԿ մյուս դիտորդներին առանց որևէ խնդրի թույլատրվել է անցնել անցակետը, այդ թվում՝ Շվեյցարիայի պատվիրակությունը:

«Այն փաստը, որ ադրբեջանական վարչակարգն այս կերպ հրաժարվում է դիտորդական առաքելությունից, ներկայացնում է էսկալացիայի նոր մակարդակ»,- ասել է Գուգերը։

Ոստիկանությունը Բաքվի օդանավակայանում գրեթե երեք ժամ պահել է քաղաքական գործչին, ապա նստեցրել Ստամբուլ մեկնող ինքնաթիռը։ Անձնագիրը Գուգերը ստացել է արդեն Թուրքիայում, որտեղից մեկնել է Ցյուրիխ։

Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը։

«Մենք գիտենք այդ մասին։ Բաքվում Շվեյցարիայի դեսպանատունը փորձել է աջակցել Ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերին։ FDFA-ն կգործի Ադրբեջանի իշխանությունների հետ դիվանագիտական ​​ուղիներով»,- նշել են ԱԳՆ-ից։

Լրատվամիջոցը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչո՞ւ Գուգերին թույլ չեն տվել երկիր մտնել, բայց, ըստ աղբյուրի, դա կարող է կապված լինել ԵԽ-ում նրա աշխատանքի հետ։ Անցյալ շաբաթ Բաքվի ռեժիմը հայտարարել էր, որ չի ընդունի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) դիտորդների: Քանի որ Գուգերը, բացի ԵԱՀԿ-ից, նաև դիտորդ է ԵԽԽՎ-ում, նա կարող էր հայտնվել Բաքվի սև ցուցակում։

Blick-ը գրում է, որ Գուգերի քաղաքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նույնպես կարող է դառնալ Կովկասում բռնապետության աչքի փուշը։ Անցած սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից և էթնիկ զտումից հետո Գուգերը հրապարակավ բողոքել է բռնությունների դեմ և իր քննադատությունն ուղարկել Ադրբեջանի դեսպանին։

«Ես տարիներ շարունակ քարոզում եմ խաղաղություն և փորձում եմ կամուրջներ կառուցել»,- նշել է քաղաքական գործիչը։

Էմմա Չոբանյան