ՌԴ-ն հյուսիսկորեական արտադրության հրթիռներ է օգտագործել Խարկովի վրա հարձակումների ժամանակ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Խարկովի մարզի ոստիկանության հետաքննական բաժանմունքի ղեկավար Սերգեյ Բոլվինովը հայտնել է, որ չորեքշաբթի շրջանի վրա հարձակումների ժամանակ Ռուսաստանը կիրառել է Հյուսիսային Կորեայի արտադրության հրթիռներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր առավոտյան Խարկովի ուղղությամբ արձակված հինգ հրթիռներից երկուսը եղել են հյուսիսկորեական արտադրության»,- գրել է Բոլվինովն Facebook սոցցանցի իր էջում։

Նա հավելել է, որ ըստ փորձագետների նախնական եզրակացությունների՝ դրանք ԿԺԴՀ-ի HVASON 11GA (KN-23) հրթիռներն են։

Փետրվարի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդն ասել էր, որ ամերիկյան տվյալների համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ արդեն օգտագործել է Հյուսիսային Կորեայի արտադրության առնվազն ինը հրթիռ։

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հերքում են, որ Փհենյանը Մոսկվային զինամթերք է մատակարարում։ Այս մասին սկզբում պնդում էին արևմտյան երկրները, սակայն ավելի ուշ Ուկրաինայի իշխանությունները հաստատեցին, որ հայտնաբերել են հյուսիսկորեական ծագման զինամթերքի բեկորներ, նախ՝ հրետանային արկերից, իսկ վերջերս՝ նաև բալիստիկ հրթիռներից, որոնք, ըստ նրանց, արձակվել են Խարկովի ուղղությամբ։

ԱՄՆ-ի և այլ հիսուն երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ կտրուկ դատապարտել են ԿԺԴՀ-ից Ռուսաստան հրթիռների փոխանցումը։ Սա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցները, որոնց կողմ է քվեարկել նաև Ռուսաստանը։