Իսրայելի բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պահվող 136 պատանդներից 31-ի մահը

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի մոտ գերության մեջ մնացած 136 պատանդներից 31-ի մահը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ մեկնաբանելով The New York Times-ի հրապարակումը, գրում է Times of Israel-ը։

Նախօրեին թերթը, վկայակոչելով իսրայելական հետախուզությանը, գրել էր 32 պատանդների մահվան մասին։ Ըստ NYT-ի՝ նրանցից 30-ը մահացել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև նոր պատերազմի սկսվելուց հետո, իսկ երկուսը՝ 2014 թվականին՝ նախորդ հակամարտության ժամանակ, և այդ ժամանակից նրանց մարմինները պահվում են Գազայի հատվածում։

Հագարին պարզաբանել է, որ մինչ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է հոկտեմբերի 7-ին գերեվարված 29 պատանդների և 2014 թվականին առևանգված ու սպանված երկու զինվորների՝ Օրոն Շաուլի և Հադար Գոլդինի մահը։ 31 պատանդների ընտանիքներն արդեն ծանուցվել են իրենց սիրելիների մահվան մասին, հավելել է նա։

NYT-ը, վկայակոչելով երկու պաշտոնյաների, գրում է, որ մահացած պատանդներից մի քանիսը սպանվել են դեռևս Իսրայելի տարածքում հոկտեմբերի 7-ին, իսկ ՀԱՄԱՍ-ի զինյալները նրանց մարմիններն իրենց հետ տարել են Գազայի հատված։ Մյուսները վիրավորվել են հարձակումների ժամանակ և ստացած վնասվածքներից մահացել գերության մեջ։

Բացի այդ, իսրայելցի չորս պաշտոնյաներ պարբերականին հայտնել են, որ իսրայելական հետախուզության դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ կարող էր սպանվել ևս առնվազն 20 պատանդ: Այսպիսով, գրոհայինների մոտ գերության մեջ են մնում մոտ 80 ողջ պատանդներ։

Ըստ եգիպտացի պաշտոնյաների՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չգիտի սպանված պատանդների ճշգրիտ թիվը: