Թուրքիայի երկրաշարժից տուժած գոտում անցյալ տարվա ընթացքում ավելի քան 57,000 հետցնցում է գրանցվել

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած հարավ-արևելյան գոտում 57,015 հետցնցում է գրանցվել, որոնք ազդել են 11 նահանգների և երկրի մակերեսի մոտավորապես 14 տոկոսի վրա։ Այս մասին թուրքական պետական Անադոլու գործակալությանը հայտնել է աղետների կառավարման հարցերով պրոֆեսոր Բյուլենթ Օզմենը։

«Երկրաշարժի գոտում ցնցումներ են եղել օրական միջինը 156 անգամ, շաբաթական 1069 անգամ կամ ամսական 4751 անգամ»,- ասել է Օզմենը, որը դասավանդում է Անկարայի Գազի համալսարանում։

7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերի էպիկենտրոն Քահրամանմարաշ նահանգում ամենաշատ հետցնցումներն են եղել՝ ընդհանուր 20,761։

«Քահրամանմարաշն օրական միջինը 56 երկրաշարժ է տեսել, շաբաթական՝ 399, ամսական՝ 1730 երկրաշարժ»,- ասել է Օզմենը՝ նշելով, որ հարևան Մալաթիա նահանգում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 15,965 ցնցում։

Փետրվարի 6-ի հիմնական երկրաշարժից հետո 24 ժամվա ընթացքում գրանցվել է ավելի քան 570 հետցնցում, իսկ հետագա երեք շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 10,000 ցնցում:

Թեև այդ հետցնցումների հաճախականությունն ու ինտենսիվությունը նվազել է, դրանք դեռևս վտանգ են ներկայացնում:

Հավելենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով պաշտոնապես զոհերի թիվը գերազանցում է 53,500-ը, վիրավորների թիվը 107,000 է, 38,901 շենք ավերված է: Չնայած արագ վերականգնման վերաբերյալ կառավարության խոստումներին՝ 691,000 մարդ դեռևս բնակվում է կոնտեյներային տներում:

Էմմա Չոբանյան