Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: «Այսօր՝ մայիսի 11-ի վաղ առավոտյան, ադրբեջական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի անմիջական հարևանությամբ ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետների, հրետանային միջոցների …