Աբսուրդ է․ Գերմանիայի իշխանություններն արձագանքել են «ապազգայնականացման» մասին Մարիա Զախարովայի հայտարարությանը

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի իշխանությունները պատասխանել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը «լիովին ապազգայնականացված չէ»։

«Առաջին անգամ չէ, որ մենք նման բան ենք լսում: Մենք նման ահաբեկման չենք ենթարկվում: Ռուսական կողմի ձևակերպումն ինքնին խոսուն է»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Քրիստիան Վագները՝ պատասխանելով Զախարովայի հայտարարության վերաբերյալ DW-ի հարցին։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխներն իր հերթին Զախարովայի խոսքերն անվանել է անհեթեթ։

«Աբսուրդն ակնհայտ է»,- հավելել է նա։

Մարիա Զախարովան Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ ասել էր, որ գերմանացի սպաների գաղտնալսված բանակցությունները ցույց են տվել «Գերմանիայի ապազգայնականացման անավարտությունը»։

«Նրանք, ինչպես հիմա հասկանում ենք, այդպես էլ մինչև վերջ չեն ապազգայնականացվել»,- ասել էր Զախարովան՝ նշելով, որ «եթե այդ գործընթացը չավարտվի», դա կհանգեցնի «սարսափելի հետևանքների հենց Գերմանիայի համար»։

Հավելենք, որ ռուսական քարոզչական RT-ն հրապարակել էր 38 րոպեանոց ձայնագրություն, որում, ըստ աղբյուրի, «Բունդեսվերի բարձրաստիճան սպաները» քննարկում են Ղրիմի կամրջի վրա TAURUS հրթիռներով հարձակումների հնարավորությունը։