«Քանի որ խախտումների թվաքանակը դիտարկած տեղամասերի թվաքանակի համեմատ, ըստ էության, շատ կոնկրետ է, խախտումները զանգվածային բնույթ չեն կրել։ Մենք այս պահին չենք կարող միանշանակ գնահատական տալ․ վերջնական արդյունքները դեռ պիտի ամփոփենք»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Անկախ դիտորդ»-ին մաս կազմող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ առանձին տեղամասերում …