Հայիթիում բանտի վրա հարձակումից և հազարավոր բանտարկյալների փախուստից հետո արտակարգ դրություն է հայտարարվել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայիթիի կառավարությունը պարետային ժամ է սահմանել և արտակարգ դրություն հայտարարել այն բանից հետո, երբ զինված խմբավորումները ներխուժել են երկրի երկու ամենամեծ բանտերը, ինչից հետո հազարավոր բանտարկյալներ փախուստի են դիմել, գրում է Associated Press-ը։

Արտակարգ դրությունն ուժի մեջ է մտել անմիջապես՝ 72 ժամով։ Ժամը 20:00-ից մինչև 5:00-ն արգելվելու է փողոցում գտնվել՝ բացի ոստիկաններից, հրշեջներից, բժիշկներից և լրագրողներից:

Իշխանությունները խոստացել են փնտրել փախուստի դիմած բանտարկյալներին։

«Ոստիկանությանը հրամայվել է օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցները՝ պարետային ժամին հետևելու և բոլոր իրավախախտներին ձերբակալելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատար, ֆինանսների նախարար Պատրիկ Բոյվերը:

Անցյալ շաբաթվա կեսերից ի վեր Հայիթիում բռնությունը շարունակում է աճել, առնվազն ինը մարդ է սպանվել հինգշաբթի օրվանից, որոնցից չորսը ոստիկաններ են: Բանդաների դաշինքի առաջնորդ Ջիմի Շերիզիեն, որը նախկին ոստիկան է՝ «Բարբեքյու» մականունով, կոչ է արել հանցավոր խմբավորումներին միավորվել և տապալել վարչապետ Արիել Հենրիի իշխանությունը:

Բանդաները համակարգված հարձակումներ են իրականացնում Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի կառավարական հաստատությունների՝ Կենտրոնական բանկի, ոստիկանական բաժանմունքների, միջազգային օդանավակայանի, ֆուտբոլի ազգային մարզադաշտի և խոշոր բանտերի վրա:

Հայիթիի ազգային բանտում 3,687 բանտարկյալ է եղել, ՄԱԿ-ի գնահատմամբ՝ գրեթե բոլորը փախել են՝ 3,5 հազար մարդ։ Ընդամենը մի քանի տասնյակ մարդ է նախընտրել մնալ այնտեղ, այդ թվում՝ 18 նախկին կոլումբիացի զինվորներ, որոնք մեղադրվել են վարձկաններ լինելու մեջ՝ 2021 թվականին Հաիթիի նախագահ Յովենել Մոիսեի սպանության ժամանակ։ Նրանք տարհանվել են։