ՌԴ Գերագույն դատարանը վերջնականապես մերժել է Բորիս Նադեժդինին նախագահի թեկնածու գրանցել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Բորիս Նադեժդինին որպես ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու գրանցումը մերժելու մասին որոշումն ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանի որոշմանը, գրում է Meduza-ն։

Գերագույն դատարանը փետրվարի 21-ին մերժել էր բավարարել Նադեժդինի հայցը, որը պահանջում էր անօրինական ճանաչել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մերժումը նրան թեկնածու գրանցելու մասին։ Այնուհետև քաղաքական գործիչը բողոք էր ներկայացրել, որը Վերաքննիչ դատարանը քննարկել է մարտի 4-ին։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը մերժվել է»,- փոխանցել է Նադեժդինը վերաքննիչ դատարանի որոշումը։

Նադեժդինն առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից։ Առաջադրվելու համար ստորագրահավաքի առաջին երեք շաբաթվա ընթացքում նրա կողմնակիցներին հաջողվել էր հավաքել 25 հազար ստորագրություն։ Այն բանից հետո, երբ Նադեժդինին սկսեցին աջակցել հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավաքված ստորագրությունների թիվը սկսեց կտրուկ աճել, հավաքագրման կետերում հերթեր առաջացան, և հաջորդ 75 հազարը հավաքվեց ընդամենը հինգ օրում։

Նադեժդինը ՌԴ նախագահի միակ թեկնածուն է, որն ուղղակիորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայում պատերազմին։ Նա ռազմական գործողություններ սկսելու որոշումն անվանել է «ճակատագրական սխալ», նաև ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկիրը տանում է «դեպի աղետ»։

Հավելենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 15-17-ը։