ՌԴ-ն միջազգային հետախուզում է հայտարարել Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպանի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպան Պյոտր Վրուբլևսկուն։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղականության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ)։ Ուկրաինացի դիվանագետի նկատմամբ նաև դաշնային և միջազգային հետախուզում է հայտարարվել, հայտնում է Current Time-ը։

Ռուսաստանում Վրուբլևսկու նկատմամբ քրեական հետապնդման պատճառը 2022 թվականի օգոստոսին նրա տված հարցազրույցն էր՝ դեռևս Ղազախստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում։

Խոսելով իր երկրում լայնամասշտաբ պատերազմի մասին՝ տեղական բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցում դիվանագետն ասել էր. «Ջանում են հնարավորինս շատ սպանել նրանց։ Ինչքան շատ ռուս սպանենք հիմա, այնքան քիչ ստիպված կլինեն սպանել մեր երեխաները»։

Ղազախստանի ԱԳՆ-ն այն ժամանակ հայտարարեց, որ իրենք զրույց են ունեցել Վրուբլևսկու հետ, որից հետո նա ներողություն է խնդրել իր հայտարարության համար։ Ռուսական կողմը պահանջեց դիվանագետին վտարել Ղազախստանից, իսկ Աստանան հայտարարեց, որ նա արձակուրդ է գնալու։

Երբ տեղեկություններ հայտնվեցին Վրուբլևսկու՝ աշխատանքի վերադառնալու մասին, Ղազախստանի դեսպան Էրմեկ Կոշերբաևը կանչվեց ՌԴ ԱԳՆ։ Նրան հայտարարվեց, որ անընդունելի է, որ ուկրաինացի դիվանագետն իր հայտարարություններից հետո չի արտաքսվել Ղազախստանից, ինչպես պահանջում է Ռուսաստանը։

Այն ժամանակ Ղազախստանի ԱԳՆ-ն ընդգծեց, որ Վրուբլևսկին կլքի իր պաշտոնը, սակայն «ոչ ոք չի արգելել և չի արգելի նրա մուտքը երկիր»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրուբլևսկուն պաշտոնանկ է արել 2022 թվականի հոկտեմբերին, և ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել։