ԱՄՆ-ը կրկնում է իր կոչը Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել բոլորի իրավունքներն ու ազատությունները, «ներառյալ՝ նրանց, որոնք օգտագործում են խոսքի ազատությունը»: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով Ադրբեջանում հերթական լրագրողի՝ Շամո Էմինովի կալանավորման մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին։ «Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների վերջին միտումը խորը մտահոգություն է առաջացնում։ Միայն անցյալ ամիս Ադրբեջանում …

