Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։ «Ես վարչապետ Փաշինյանին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստին։ Եվ նա ելույթ կունենա հոկտեմբերի 18-ին՝ 10 օրից»,- ասել է նա։ Ավելի վաղ Ռոբերտա Մեցոլան իր …