Սամարայի շրջանում երկաթուղային կամուրջ է պայթեցվել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սամարայի մարզում երկաթուղային կամուրջ է պայթեցվել, հայտնել են ռուսական լրատվամիջոցները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

63.ru-ի հրապարակման համաձայն՝ Զվեզդա-Չապաևսկ հատվածում խափանվել են Չապաևկա գետի վրայով անցնող երկաթուղային կամրջի հենարանները։ Տեղում աշխատում են Ռուսաստանի ազգային գվարդիայի աշխատակիցներն ու սակրավորները։

Կույբիշևի երկաթուղու պաշտոնական Telegram ալիքը հայտարարել է գնացքների երթևեկության խափանումների մասին՝ «երկաթուղային տրանսպորտի շահագործմանը չարտոնված անձանց անօրինական միջամտության պատճառով»։

«Baza» և «Mash» Telegram ալիքները հրապարակել են լուսանկար, որտեղ, իբր, պատկերված է պայթյունից վնասված կամուրջը։ Ըստ Baza-ի աղբյուրների՝ վնասվել են կամրջի մետաղական կառուցատարրերը, ինչպես նաև ցանկապատը, սակայն բետոնե հենարանը, նախնական գնահատականներով, չի տուժել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ կամուրջը «երկար ժամանակով» շարքից դուրս է եկել։ Այս երկաթուղային գիծն օգտագործվել է Ռուսաստանի կողմից «ռազմական բեռներ փոխադրելու համար, մասնավորապես՝ ինժեներական զինամթերք, որն արտադրվել է Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում գտնվող «Պոլիմեր» գործարանի կողմից», ասվում է հայտարարության մեջ։