Դուբայում կայանալիք COP28 համաշխարհային համաժողովին ընդառաջ հրապարակված ՄԱԿ-ի գործակալությունների Գործողությունների կոչի համաձայն՝ հղի կանայք, նորածիններն ու երեխաները ենթարկվում են կլիմայական աղետներով պայմանավորված առողջությունը վտանգող ռիսկերի, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն․ տեղեկացնում են UNICEF-ից։ «Պաշտպանելով մայրական, նորածինների և երեխայի առողջությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից» փաստաթղթի համաձայն՝ ցայսօր կլիմայական իրադարձությունների ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա անտեսվել և …

