Փետրվարի 2-ին Ալմաթիում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, իսկ այսօր մեկնարկում է Digital Almaty 2024 միջազգային ֆորումը, որին կմասնակցեն ԵՏՄ կառավարությունների ղեկավարները, գրում է Սպուտնիկի ղազախստանյան ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանի հարավային մայրաքաղաք կգնան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայլովը, Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ջապարովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության …

