Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 26-ից կգործի «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը նվիրված է ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին։ Ցուցադրությունում ներկայացված կլինի Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից մի խումբ, այդ թվում՝ ՀՀ ազգային արժույթի ստեղծման մասին պատմող երբևէ չցուցադրված բացառիկ նմուշներ, ինչպես նաև ազգագրական նյութեր, որոնք վկայում են դրամի …

