29 Դեկտեմբեր 2023 | 16:37
Չցանկանալով նույն խցում պահվել իր հոր սպանության համար մեղադրվող խցակցի հետ՝ դատապարտյալը սպանել է վերջինիս․ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի սպանության հանգամանքները. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորն իր հետ նույն պատժախցում գտնվող Ա.Յ.-ին, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր հորը սպանելու համար, պարբերաբար, տևական ժամանակ ենթարկել է բռնության: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին, հիշյալ կալանավորն իր …