Տարիների տանջանքս թողնեմ ո՞ւր գնամ. Լվովյան փողոցում կշարունակեն քանդել ինքնակամ շինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

53-ամյա Նարինե Մուրադյանի և ամուսնու՝ դեռևս 2012 թվականին Լվովյան փողոցում կառուցած փոքրիկ տունը հայտնվել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում․ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այգում կառուցված տները պիտի ապամոնտաժվեն, և կանաչ գոտին վերադարձվի համայնքին։

Ամուսիններն ապրում են 13-ամյա անչափահաս որդու հետ, չկան նվազագույն կենցաղային պայմաններ։

Տիկին Նարինեի խոսքով՝ այս տարիների ընթացքում որևէ մեկն իրենց չի խանգարել տուն կառուցել, բակն ասֆալտապատել, իսկ հիմա հայտնվել են անելանելի իրավիճակում։

«Հիմա ես ո՞ւր գնամ, տարիների տանջանքս թողնեմ՝ ո՞ւր գնամ։ Գոնե մի բանով ապահովեն»,- հուզված ասում է Նարինե Մուրադյանը։

Նա նեղսրտում է՝ ամուսինն ամսական ընդամենը 170 հազար դրամ է ստանում՝ աշխատելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, Հայկ Մարությանի կողմից ստեղծված ԵԱՍՄ հիմնարկում։

Քաղաքապետարանից բնակիչներին տեղեկացրել էին, որ վաղվանից քանդման աշխատանքները մեկնարկելու են։ Այսօր նրանք քաղաքապետարանի շենքի մոտ էին հավաքվել Տիգրան Ավինյանի հետ հանդիպման պահանջով։ Նաև ասացին՝ չեն իմացել, որ հողը, որի վրա տներ են կառուցել, համայքապատկան է։ Բնակիչներին անհանգստացնում է նաև այն, որ քաղաքային իշխանության մատնանշած համայնքային հողի վրա՝ 1900 քառակուսի մետր մակերեսով սեփականաշնորհված հող կա, ավելին՝ այդտեղ նոր բարձրահարկ շենքեր են կառուցվում։

Բնակիչների բարձրացրած հարցերը նախ քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատարը լսեց, ավելի ուշ մի քանի քաղաքացու ընդունեց քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ խոստանալով հետաձգել վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները և հարցը կրկին քննարկել։

Իսկ քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստին Ավինյանն ընդգծել է, որ հանրային տարածքները պիտի վերադարձվեն քաղաքին, և այդ հարցում փոխզիջում հնարավոր չէ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ քաղաքային իշխանությունն ապամոնտաժեց Լվովյան փողոցի՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու և Ջրաշխարհի միջև ընկած հատվածում տարիներ ի վեր քաղաքացիների կառուցած տներն ու կրպակները։ Քանդման որոշումը հենց այդ օրա ամսաթվով էր։ Անտուն մնացած երկու ընտանիքներից մեկին քաղաքապետարանը տրամադրել է ժամանակավոր կեցավայր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան