«Մարզպետ է, թե՞ գյուղապետ». ըստ գործի` Էրեբունու բաժնում ոստիկանները հեգնել են փաստաբան Մարզպետ Ավագյանին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկաննների և փաստաբանների միջև միջադեպի գործով այսօր բացման խոսքով հանդես եկավ մեղադրողը: Խոսքը փաստաբաններ Մարզպետ Ավագյանի, Էմանուել Անանյանի և ոստիկաններ Մարտուն Եղիազարյանի, Սենիկ Երանոսյանի ու Վահե Պապոյանի միջև 2023 թվականի փետրվարի 9-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որից հետո մեղադրյալի աթոռին են վերը նշված ոստիկանները:

Ըստ մեղադրանքի` 2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունու քննչական բաժնում անչափահաս անձի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի միջև առերես հարցաքննություն է իրականացվել, որի ընթացքում անչափահասի փաստաբան Մարզպետ Ավագյանը հարցեր է ուղղել Մարտուն Եղիազարյանին:

Այս ընթացքում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ են եղել միջանցքում` հարցաքննության սենյակի դռան մոտ, Մարզպետ Ավագյանին լսելի է դարձել «մարզպետ ա, թե գյուղապետ» արտահայտությունը:

Ըստ գործի` հարցաքննության ավարտին Մարզպետ Ավագյանը Մարտուն Եղիազարյանին քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել` պարզաբանումներ ստանալու համար, և երբ իրավապահները հերքել են, թե Ավագյանի հասցեին արտահայտություններ են հնչեցրել, վերջինս սեռական բնույթի հայհոյանք է տվել այն անձանց հասցեին, որոնք իր մասին նման արտահայտություն են արել: Դրանից հետո, ըստ մեղադրանքի Մարտուն Եղիազարյանը Սենիկ Երանոսյանը և քննությամբ չպարզված այլ անձինք խմբի կազմում հարվածներ են հասցրել Մարզպետ Ավագյանին, այդ թվում` գլխի հատվածում և նրան պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Էմանուել Անանյանն էլ, տեսնելով գործընկերոջ նկատմամբ տեղի ունեցողը, մոտեցել է նրանց և վրդովմունքն արտահայտելով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ինչին ի պատասխան Մարտուն Եղիազարյանը, Վահե Պապոյանը և քննությամբ չպարզված այլ անձինք հարվածներ են հասցրել Էմանուել Անանյանին և նրան պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածներ:

Գործով մեղադրյալները բացման խոսքով հանդես չեկան, այլ կերպ ասած` մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեցին:

Դատական նիստի ավարտին Factor.am-ի հետ զրույցում Մարզպետ Ավագյանը նշեց, որ ինքը որևէ հայհոյանք չի հնչեցրել որևէ անձի վերաբերյալ, այն բանից հետո, երբ իր հասցեին «մարզպետ ա, թե գյուղապետ» արտահայտությունն արած անձինք հերքել են, թե նման արտահայտություն են արել, ինքն ասել է` նա, ով նման արտահայտություն է արել իր հասցեին, սրիկա է:

Ինչ վերաբերում է միջադեպին Էմանուել Անանյանի մասնակցության՝ վերջինիս ներկայացուցիչ Հրանտ Անանյանը նշեց, որ Էմանուել Անանյնաի կողմից հայհոյանք հնչեցնելու հանգամանքն արհեստականորեն է ներառվել գործում, ավելին, առկա է Էրեբունու բաժնի քննիչի ցուցմունք այն մասին, որ Էմանուել Անանյանը հանդարտության կոչեր է արել միջադեպի ժամանակ:

Հրանտ Անանյանը համոզված է, որ վարույթն իրականացնող մարմինն ամեն ինչ արել է, որպեսզի միջադեպը ոչ թե գնահատվի որպես փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտել, որով, ըստ փաստաբանի, նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում, այլ միջանձնային կոնֆլիկտի հետևանք:

Նշենք, որ դատարանում քննվող գործով մեղադրյալ ոստիկաններին վերագրվում է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարք, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցանք (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը):
Դատարանում այսօր հետազոտվեցին նաև գործում առկա գրավոր ապացույցները, և նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 9-ը:

Արաքս Մամուլյան