«Առնետների դեմ կռիվ ենք տվել, յոթը պորտով էստեղ ապրել, որ գան մեզ հանե՞ն». Կոնդի օտարման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունից հետո, թե Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար, Կոնդում անհանգիստ են։

Չնայած քաղաքապետը շեշտել էր, որ թաղամասում շինությունների և հողամասերի սեփականության գրանցման գործընթացը պետք է այնպես իրականացնել, որ բնակիչները կարողանան առավելագույնս պաշտպանել իրենց իրավունքները, Կոնդի բնակիչները թերահավատորեն են մոտենում հայտարարություններին։

«Տատիկս, պապիկս եկել, այստեղ իրենց ձեռքերով տուն են սարքել, մենք թույլ չենք տա՝ մեզ այստեղից հանեն, գցեն Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների օրը, չի՛ հաջողվի»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Կոնդի բնակչուհի Կարինե Չոբանյանը:

Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Խորհրդակցության ժամանակ նշվեցին տվյալներ նաև կադաստրային արժեքի վերաբերյալ. ըստ գոտիականության՝ 1 ք/մ-ի համար՝ 214 հազար և 139 հազար դրամ:

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը մատնանշում է Կոնդից ընդամենը մի քանի մետր այն կողմ իրականացվող շինարարությունը և ընդգծում. «Կոնդից ընդամենը 50 մետր այն կողմ նորակառույց է վեր խոյանում, էլիտար շենք, որի ամեն բնկարանի պարագայում ք/մ-ն արժե 3-4 հազար դոլար: Մինչդեռ Կոնդի բնակչին ուզում են խաբեն ք/մ-ն՝ 400 դոլարով»:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, սակայն, պարզաբանում է՝ խորհրդակցության ժամանակ հնչած թվերը, մասնավորապես, 139 հազար և 214 հազար դրամը, չեն վերաբերում ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին։ Կոստանյանը շեշտում է՝ Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք +15% սկզբունքով։

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը պնդում է՝ եթե շրջանառության մեջ է դրվում «փոխհատուցում» բառը, կնշանակի՝ արդեն իսկ առկա է իրավունքի ոտնահարում։ Եվ որքան էլ բերվի այն փաստարկը, թե իրականացվող քայլերը միտված են քաղաքի զարգացմանը, նրա համոզմամբ, դա չի կարող արդարացնել Կոնդի բնակչի՝ գույքի տնօրինման սահմանադրական իրավունքի ոտնահարումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան