Մատենադարանում կբացվի «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությունը

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Մատենադարանի Ընծայաբերման սրահում կբացվի «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացված են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին երբևէ ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ․ տեղեկացնում են Մատենադարանից։

Ցուցադրության արժևորվում է ևս մեկ մեծարժեք մատյանի նվիրատվությամբ։

Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է բարերար Վահե Բադալյանի՝ Մատենդարանին ընծայաբերած Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի/Բիթլիսի/ նահանգի Սասունի Մոտկան գավառակի Մզուք գյուղում, որը վերջին դարերում հայ գրչության կենտրոն է եղել: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: Պատվիրատուն է եղել տանուտեր Հակոբը, որն էլ այն ընծայել է Վանդիրի Ս Աստվածածին եկեղեցուն:

Այս ձեռագիրը նախորդ ընծայաբերված ձեռագրի նման հանգրվանել է Մատենադարանում պահպանվող նույն գրչի մեկ այլ Ավետարանի կողքին՝ Մզուք գյուղից պահպանված սակավաթիվ ձեռագրերից, որն ընդօրինակվել է 1452թ՝ Հովհաննես գրչի ձեռքով: Ձեռգրի պատվիրատուն եղել է Ղազար քահանան: 16-րդ դարում ձեռագիրը պահվել է Կաղգրաոմի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, ապա՝ Ամիրդոլու Սուրբ Հովհաննեսում: Հետագայում ձեռագիրը հիշատակվել է Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղից էլ, հավանաբար, տեղափոխվել է Է.Ս Էջմիածին, ապա Մաշտոցի անվան Մատենադարան: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: