Սորբոնի համալսարանում համաժողովին անդրադարձ է եղել ՀՀ-ի և ԼՂ-ի առջև ծառացած պատմական և ժամանակակից մարտահրավերներին

Լուրեր

27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
Բոլորը

Մարտի 1-ին Ֆրանսիայի հեղինակավոր Սորբոնի համալսարանում կայացավ «Հայաստան – Լեռնային Ղարաբաղ. ժողովուրդների իրավունքներ և պետությունների իրավունքներ» խորագիրը կրող համաժողով։ Այն կազմակերպվել էր «Սորբոն – ՄԱԿ» միության կողմից՝ «Սատար Արցախին» կազմակերպության հետ համագործակցաբար։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Возможно, это изображение толпа

«Համաժողովին որպես բանախոսներ հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ Անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն (Nathalie Loiseau), Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան (Arnaud Ngatcha), «Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ-Բյուիսոնը (Jean-Christophe Buisson), «Défis humanitaires» պարբերականի նախագահ, «Միջազգային համերաշխություն» մարդասիրական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Ալեն Բուանեն (Alain Boinet)։

Возможно, это изображение 4 человека и текст «zurum EREVAN Igdir Dogubayazıt Gandja AZERBAIDJAN Chaoumian ardeni ARTSAKH Soumga (HAUT ARABAGH) STERANAKERT BAKOU Nakhitchevan Djoulfa Lenkoran»

Բանախոսներն անդրադարձան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած պատմական և ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանը ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում։

Համաժողովին ներկա էին դասախոսներ և ուսանողներ ինչպես Սորբոնի համալսարանից, այնպես էլ՝ Փարիզի Քաղաքական գիտությունների Սիանս Պո համալսարանից, ինչպես նաև լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասված է գրառման մեջ։