Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա ԻԼԻՊ-ի հարձակումից հետո քրիստոնյաներն ու հրեաները նոր ահաբեկչության թիրախում են

Լուրեր

14.01.2026 | 23:33
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում
14.01.2026 | 23:29
40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
14.01.2026 | 23:22
Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում
14.01.2026 | 23:10
Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու
14.01.2026 | 22:56
Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին
14.01.2026 | 22:39
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
14.01.2026 | 22:29
Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին
14.01.2026 | 22:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»
14.01.2026 | 21:50
Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
14.01.2026 | 21:39
ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը
14.01.2026 | 21:27
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել
14.01.2026 | 21:13
Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
14.01.2026 | 21:00
ՀՀ-ը միջանցք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին․ ապաշրջափակում կլինի մեր ինքնիշխանության պահպանմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 20:45
Նոր երկաթգիծ ԱՄՆ-ից, հին կառավարիչ ՌԴ-ից․ ինչ է սպասվում Հայաստանի երկաթուղուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի անվտանգության ուժերը հարյուրավոր կասկածյալների են ձերբակալել Ստամբուլի Սարիեր թաղամասի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա հունվարին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ։ Զոհերի թիվը կարող էր զգալիորեն ավելի մեծ լինել, եթե զինյալների ավտոմատ զենքերը չխցանվեին։ ԻԼԻՊ-ը հայտարարություն էր տարածել՝ ստանձնելով կատարվածի պատասխանատվությունը և զգուշացրել, որ թիրախավորում է Թուրքիայում քրիստոնյաներին ու հրեաներին։

RFI-ը գրում է, որ փոքրաթիվ քրիստոնեական համայնքը, թեև վախեցած, շարունակում է անհնազանդ մնալ:

«Վախենալու համար պետք չէ լինել համայնքի անդամ: Այն կարող է վախեցնել բոլորին»,- ասել է Իլհան Գուզելիսը տեղի եկեղեցում պատարագին մասնակցելուց հետո՝ հավելելով. «Մենք վախենում ենք, բայց հավատացեք ինձ՝ մենք երբեք չենք վարանել գալ մեր եկեղեցի և աղոթել Աստծուն»:

Հարձակումն իրականացնելու կասկածանքով կալանավորվել է երկու տղամարդ՝ ՌԴ-ի և Տաջիկստանի քաղաքացիներ, հարյուրից ավելի մարդ է ձերբակալվել ամբողջ երկրում։

Փորձագետներն ասում են, որ թուրքական անվտանգության ուժերն այժմ մկան և կատվի մահացու խաղի մեջ են ահաբեկչական խմբավորման հետ, որը նաև հայտնի է որպես ԻԼԻՊ։

«Սա փոխադարձ մրցակցություն է անվտանգության ուժերի և ահաբեկչական բջիջների միջև»,- RFI-ին ասել է Անկարայում գործող Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամից (Seta) Մուրատ Ասլանը:

Նա զգուշացնում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերի գործն ավելի է դժվարանում, քանի որ «Իսլամական պետության» դեմքը փոխվում է։ Փորձագետը մեջբերում է հարձակվողների արտաքինի փոփոխությունները։ Օրինակ՝ վերջին հարձակվողները սովորական հագուստով են եղել, մորուքը սափրած, ինչը նրանց օգնում է միաձուլվել ամբոխի հետ:

«Նրանք սովորական քաղաքացիներ են: Այնպես որ՝ այնքան էլ հեշտ չէ տարբերել, թե ով է, օրինակ, արմատական, ով՝ ոչ: Եկեղեցում տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ նրանք նման էին սովորական քաղաքացիների»,- նշել է Ասլանը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ անվտանգության դժվարություններին ավելանում է նաև Թուրքիայի մերձավորությունը սիրիական տարածքին, որը ժամանակին գտնվում էր «Իսլամական պետության» և այլ արմատական ջիհադիստական խմբավորումների հսկողության տակ։

«Թուրքիայում կան զինված խմբավորումներ: Նրանք դեռևս ունեն ուղեբեռ Թուրքիայում, զինված խմբավորումների մնացորդներ Թուրքիայի ներսում, նույնիսկ ԻԼԻՊ-ի մնացորդներ, որոնք վերադարձել են սիրիական պատերազմից»,- ասել է Politikyol լրատվականից Սեզին Օնեյը:

Ասլանը, սակայն, զգուշացնում է, որ Թուրքիայում կան բազմաթիվ թիրախներ։

«Եկեղեցու վրա հարձակումն իսկապես նշանակալից էր ԻԼԻՊ-ի ներուժի առումով։ Թուրքիան շատ եկեղեցիների և հրեական սրբավայրերի տունն է: Երբ (ահաբեկիչները) վայելեն այստեղ իրենց ներկայությունը և թաքնված բջիջներ ստեղծեն, նրանք հեշտությամբ կարող են դրանք թիրախավորել»,- ասել է նա:

Քանի որ Թուրքիայի զբոսաշրջային սեզոնին ընդամենը մեկ-երկու ամիս է մնացել, և նոր պոտենցիալ թիրախներ կարող են լինել, ակնկալվում է, որ կառավարության անվտանգության միջոցառումները կուժեղանան:

Factor TV-ն ավելի վաղ գրել էր, որ Ստամբուլում Շվեդիայի և Նիդերլանդների հյուպատոսությունների, ինչպես նաև մի քանի եկեղեցիների և սինագոգների վրա հարձակվելու՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն-Խորասանի» պլանները բացահայտվել էին Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից ներկայացված մանրամասն մեղադրական եզրակացության մեջ:

Ըստ հատուկ զեկույցի՝ մեղադրական եզրակացությունը վերաբերում է Ստամբուլում ԻԼԻՊ-ի 45-ամյա առաջնորդի ձերբակալությանը և խոստովանությանը, որը նույնականացվել է միայն սկզբնատառերով․ ազգությամբ Ղրղզստանի քաղաքացի Ա.Չ.-ն ձերբակալվել էր անցյալ տարի ոստիկանական գործողության արդյունքում և այդ ժամանակվանից կալանավորված է։ Մեղադրական եզրակացությունը նկարագրում է Ստոկհոլմում Ղուրանի այրումից հետո Շվեդիայի հյուպատոսության վրա հարձակման պլանները:

Այս հարձակման համար ներգրավվել են ԻԼԻՊ-ի երեք զինյալներ՝ երկու չեչեն և մեկ ադրբեջանցի։ Նրանք հետախուզել են հյուպատոսարանի շրջակայքը և ծրագրել խափանել անվտանգությունն ու օգտագործել ձեռքի նռնակներ՝ ավելացնելու զոհերի թիվը: Բացի հյուպատոսություններից՝ եզրակացությունում նշվում են նաև Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող եկեղեցիների և սինագոգների վրա հարձակումների պլաններ, մասնավորապես՝ Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցին, Նևե Շալոմ և Աշքենազի սինագոգները:

Էմմա Չոբանյան