Թուրքիայում փետրվարին գնաճը հասել է 67 տոկոսի՝ 2022-ի նոյեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշի

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Թուրքիայում գնաճի տեմպերը փետրվարին արագացել են՝ հասնելով 2022 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակի, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Գնաճը փետրվարին հասել է 67,1 տոկոսի՝ չնայած տոկոսադրույքների բարձրացմանը։ Անցյալ ամիս Թուրքիայի Կենտրոնական բանկն իր հիմնական տոկոսադրույքը պահել էր 45 տոկոսի մակարդակում՝ կանգ առնելով ութ անընդմեջ բարձրացումներից հետո՝ ուղղված սպառողական գների մեղմմանը, որոնք հունվարին մնացել էին կայուն՝ 64,9 տոկոս:

Ամսական կտրվածքով փետրվարին գնաճն ավելացել է 4,5 տոկոսով, ինչն ավելի դանդաղ է, քան հունվարին գրանցված 6,7 տոկոս աճը:

Այնուամենայնիվ, այս պաշտոնական թվերը վիճարկվում են Թուրքիայի գնաճի հետազոտական խմբի (ENAG) անկախ տնտեսագետների կողմից: ENAG-ը նշում է, որ տարեկան գնաճը կազմել է 121,98 տոկոս, իսկ ամսական գնաճը փետրվարին ավելացել է 4,32 տոկոսով:

Ըստ ENAG-ի՝ ամենացածր ամսական աճը գրանցվել է առողջապահության ոլորտում՝ զրոյական փոփոխությամբ, իսկ ամենաբարձր աճը՝ տարբեր ապրանքների և ծառայությունների ոլորտում՝ 10,49 տոկոս։

Նշենք, որ Թուրքիայում մարտին կայանալիք տեղական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության համար գնաճը շարունակում է մնալ հրատապ խնդիրը։ Նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փորձում է վերադարձնել վերահսկողությունը խոշոր քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և մայրաքաղաք Անկարայի նկատմամբ։ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ  հակագնաճային քաղաքականությունը մարդիկ «գործնականում կսկսեն զգալ տարեվերջին»։

Էմմա Չոբանյան