ԱՄՆ փոխնախագահը կոչ է անում Գազայում «անհապաղ» հրադադար հաստատել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կոչ է արել «անհապաղ հրադադար» հաստատել Գազայում, գրում է Al Jazeera-ն։

«Հաշվի առնելով Գազայում տառապանքի հսկայական մասշտաբները, պետք է անհապաղ հրադադար  լինի առնվազն առաջիկա վեց շաբաթվա ընթացքում, ինչը ներկայում սեղանին է»,- հայտարարել է Հարիսը՝ նշելով, որ դա թույլ կտա ազատ արձակել պատանդներին ու նշանակալի հումանիտար օգնություն հասցնել։

Սպիտակ տան վարչակազմի կողմից Իսրայելի հասցեին ամենաուժեղ քննադատությունը հնչեցնելով՝ Հարրիսն ասել է, որ Իսրայելը պետք է ավելին անի օգնություն տրամադրելու համար, ներառյալ նոր սահմանային անցակետեր բացելը և «ավելորդ սահմանափակումներ» չկիրառելու պարտավորությունը:

«Գազայում մարդիկ սովամահ են, պայմաններն անմարդկային են, և մեր ընդհանուր մարդասիրությունը ստիպում է մեզ գործել»,- ասել է Հարիսը՝ ընդգծելով, որ Իսրայելի կառավարությունը պետք է ավելին անի օգնության հոսքը զգալիորեն մեծացնելու համար։

Նա նաև անդրադարձել է հինգշաբթի տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ավելի քան 100 պաղեստինցիներ են սպանվել, երբ փորձել են սննդի օգնություն ստանալ Գազա քաղաքում՝ նշելով, որ «չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել»:

Հարրիսը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ընդունել հրադադարի համաձայնագրի պայմանները, որոնք, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ընդունվել են Իսրայելի կողմից: