Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին կրկին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել։ Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ նա հայտարարել է, թե «30 տարի շարունակ, երբ Ադրբեջանի տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, անիմաստ բանակցություններ էին վարվում»։ Նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նա ասել է, թե, իբր, «նրանց միակ նպատակը Հայաստանի …

