Մոլդովան այլևս գազ չի գնի «Գազպրոմ»-ից։ Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը՝ ելույթ ունենալով Եվրատլանտյան կայունության ֆորումում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախարարի խոսքով՝ հանրապետությունը կարողացել է գազ ստանալ այլընտրանքային աղբյուրներից՝ այն գնելով եվրոպական շուկայից։ «Ավելին, մենք կարողացանք դա անել ավելի ցածր գնով, քան այն բանաձևը, որը մենք նախատեսել էինք «Գազպրոմի» հետ պայմանագրում»,- …