Իրաքից մի քանի հրթիռ է արձակվել Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Առնվազն հինգ հրթիռ է արձակվել իրաքյան Զումմար քաղաքից Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ: Այս մասին Reuters-ին հայտնել են իրաքյան անվտանգության մարմիններում երկու աղբյուրները:

ԱՄՆ զորքերի վրա հարձակումն առաջինն է փետրվարի սկզբից ի վեր, երբ Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումները դադարեցրին հարձակումները տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա:

Հարձակումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Ջո Բայդենի հետ:

Իրաքի անվտանգությունում երկու աղբյուրներ և բանակի բարձրաստիճան սպա ասել են, որ բեռնատարը, որի վրա տեղադրված է եղել հրթիռը, կայանված է եղել Սիրիայի սահմանամերձ Զումմար քաղաքում: Ռազմական ներկայացուցչի խոսքով՝ բեռնատարը բռնկվել է չարձակված հրթիռների պայթյունից, երբ երկնքում ռազմական ինքնաթիռներ են եղել։

Իրաքի անվտանգության ուժերը տեղակայվել են այդ տարածքում և սկսել հարձակվողների փնտրտուքը, որոնք փախել են մեկ այլ մեքենայով, հայտնել է Զումմար քաղաքում տեղակայված անվտանգության աշխատակիցը: