Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Բայրամովը խոսել է Արցախում «շինարարական և վերականգնողական աշխատանքների, ականների վտանգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին»։ …

