Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների պլանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: «Հենց այդ շարունակական …

