Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում բեմադրված «Երեք +1 խոզուկները․ աշնանային հեքիաթ բուլինգի մասին» մանկական ինտերակտիվ ներկայացումը նվիրված է դպրոցական բուլինգի կանխարգելմանը։ Այն «Երեք խոզուկներ» հայտնի հեքիաթի մոտիվներով, բայց նոր ասելիքով է։ Ներկայացման ընթացքում աշակերտները մատնանշել են բուլինգի տեսարանները, լուծումներ առաջարկել նման իրավիճակներից։ Ներկայացումը նախատեսված է 3-8-րդ դասարանի աշակերտների համար։ Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» …

