Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները, որպես մեր կազմակերպության անդամ երկրի, լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում։ Սակայն ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք օրակարգում են, լուծվում են աշխատանքային կարգով»,- հայտարարել է կառույցի …

