ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված …