Իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են մամուլում տարածվող տեղեկությունները, թե «հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են»․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ-ն։ Կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման օֆերտայի սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը («Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» …

