Վրաստանում «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 40 մարդ

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Վրաստանում «օտարերկյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցերի երեք օրերի ընթացքում ձերբակալվել է 40 մարդ։ Այս մասին հայտել է երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ ցուցարարներին մեղադրելով ոստիկանների նկատմամբ բռնության ու կառավարության շենքն ապրիլի 17-ին գրոհելու փորձի մեջ, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։

«Նրանք փորձում էին ներխուժել վարչական շենք, հրում ու վիրավորում էին ոստիկաններին, եղել են կոչեր՝ ներխուժելու կառավարության շենք։ Հատկապես ակտիվ էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Անուններ չեմ նշի»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Գոմելաուրին։

Նրա խոսքով՝ հինգ ոստիկան վիրավորվել է, նրանցից երկուսը տեղափոխվել է հիվանդանոց։ Նախարարը մեջբերել է այս թվերը՝ ի պատասխան ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնության դեպքերի մասին հարցին։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այն իր բովանդակությամբ նույնական է անցյալ տարի նախաձեռնված նախագծին, որը հետ կանչվեց բողոքի ցույցերի պատճառով։